ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարեփոխումներ, դրական քայլեր կան
Սակայն ոմանց համար բուժծառայությունները դեռեւս անհասանելի են ՀՀ կառավարության եւ Զարգացման միջազգային ընկերակցության միջեւ կնքված «Առողջապահական համակարգի արդիականացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում դեռ 2005–2006 թթ. ստեղծվեցին աշխատանքային խմբեր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Համաշխարհային բանկի փորձագետների աջակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Հայաստանի առողջապահական համակարգի կատարողականի գնահատումը» եւ «Հայաստանի ազգային առողջապահության հաշվետվությունը» զեկույցները նախապատրաստելու նպատակով։
Երեկ կառավարության ընդունելությունների տանը առողջապահական ոլորտի քաղաքականություն մշակողները տեղական եւ միջազգային փորձագետների, առողջապահության մարզային մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեցին այդ զեկույցները։ Դրանցում նշվում է, որ 2009թ. տնտեսական ճգնաժամին նախորդած ժամանակահատվածում առողջապահության ոլորտում կատարված հանրային ներդրումների շարունակական աճի շնորհիվ առողջապահության ոլորտում վերջին տարիներին ցուցանիշների աճ է արձանագրվել։
Զգալիորեն նվազել են երեխաների, նորածինների եւ հետծննդյան մահացությունները, աճել է կյանքի տեւողությունը։ Չնայած դրան, զեկույցներում միաժամանակ նշվում է մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը։
– Զեկույցներն ունեն վերլուծական, տեխնիկական, մեթոդական բնույթ եւ ամփոփում են համակարգի անցած տարիների գործունեությունը։ Առաջիկայում մեր գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու տարբեր միջոցներ են առաջարկվում։ Մենք արդեն իսկ բավական արդյունավետ համագործակցում ենք Համաշխարհային բանկի, նրա տնօրենի հետ եւ նախանշել ենք 2010 թ. համատեղ անելիքները։ Մեր առաջնահերթ խնդիրներն են առողջապահական համակարգի կառավարման հզորացումը եւ հատկապես մարզերի համաչափ զարգացումը։ Մոտ ժամանակներս մարզային մի շարք հիվանդանոցներ հիմնովին վերակառուցումից եւ հետո նոր հագեցվածությամբ կշահագործվեն։ Կարեւորվում են նաեւ համակարգի ֆինանսավորումը, առկա ներուժի արդյունավետ օգտագործումը, բժշկական ծառայությունների պատշաճ մատուցումը։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպես շատ այլ երկրների, այնպես էլ մեր համակարգին մարտահրավերների առջեւ կանգնեցրեց։ Անցած տարվա որոշ ծրագրեր հետաձգվեցին մինչեւ 2010 թվական։ Այդ թվում՝ մեր բնակչության համար չափազանց կարեւոր շտապ օգնության զարգացման ծրագիրը։ Մեծ հույսեր ունեմ, որ 2010–ին կսկսենք իրականացնել այն,–ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ կարեւորելով, որ ճգնաժամը չի անդրադարձել առողջապահական ծառայությունների մատուցման որակի վրա։
«Հայաստանի առողջապահական համակարգի կատարողականի գնահատումը» զեկույցը որպես առանցքային մարտահրավեր մատնանշում է բնակչության գրպանից կատարվող ուղղակի վճարումների խնդիրը, ինչը մեծ բեռ է հասարակության զգալի մասի համար։ Այս հանգամանքն ուղղակիորեն խոչընդոտում է կարիքների դեպքում առողջապահական ծառայությունների մատչելիությանը։ Եվ, չնայած ընդհանուր ցուցանիշների եւ առաջնային բուժօգնության մատչելության բարելավմանը, անապահով խմբի 25 տոկոսը դեռեւս չի կարողանում օգտվել անհրաժեշտ բուժծառայությունից։
Առաջարկվում է որպես բնակչության առողջական վիճակի բարելավմանն ու սոցիալական արդարությանն ուղղված կարեւոր միջոցառում՝ մեծացնել հանրային առողջությանն ու առողջության ամրապնդմանն ուղղված ծախսերը, որոնց մակարդակն առայժմ նշանակալիորեն ցածր է եվրոպական երկրների համեմատ՝ դրանք զուգակցելով առողջապահության ոլորտում հստակ նպատակային ծախսերի հետ։ Միջազգային համայնքը կարող է իր դերակատարությունն ունենալ միջնաժամկետ հատվածում կառավարության կողմից առողջապահական համակարգի մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու գործում։
Դա հաստատեց ԱՀԿ Եվրոպայի երկրների տարածաշրջանային գրասենյակի առողջապահական համակարգի բաժնի տնօրեն Էնիս Բարիսը՝ ասելով. «Այս զեկույցները բավարար հիմք են տալիս ավելի լավ աջակցելու Հայաստանին՝ առավել հզոր ու արդյունավետ առողջապահական համակարգ ու հանրային առողջապահական ծրագրեր մշակելու գործում։ Այս նպատակը մեր առաքելության շրջանակներում է, եւ մենք կանենք ամեն ինչ՝ այն իրագործելու համար»։ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը եւս Հայաստանի առողջապահության համակարգի բարելավմանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց։
27.02.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







